Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մեր պետությունը վաճառվում է, ու ո՛ր դիլերն էլ վաճառի՝ գնորդը մեկն է՝ Թուրքիան

Մեր պետությունը վաճառվում է, ու ո՛ր դիլերն էլ վաճառի՝ գնորդը մեկն է՝ Թուրքիան
24.10.2024 | 08:25

Մեր պետությունը նմանվել է մասնավոր սեփականության, որի անգլուխ և անփույթ սեփականատերը (որը ժառանգել է գույքը հոր պատահական վախճանի արդյունքում) վաճառքի է հանել այն, և հիմա անշարժ գույքի երկու մրցակից դիլերներ (ԱՄՆ-ը և ՌԴ-ն) կռվում են, թե ով պիտի վաճառի, որ արանքում փող աշխատի:

Բայց, այ քեզ կազուս, էս Անգլուխը կադաստրի վկայականն է կորցրել, հարևանները առիթավորվել են, ու օրը մեկը մի մաշված կամ շինծու վկայական է բերում, թե բա՝ հողի այսքան մասը իմն է եղել, այնքան մասը՝ իմը: Քանի որ Անգլուխը արագ ուզում է վաճառել տունը, որպեսզի ազատվի այն տնօրինելու գլխացավանքից, պատրաստ է բոլորին գոհացնել, ամեն գնով նոր կադաստրի վկայական ստանալ՝ ապօրինի թե օրինական, կապ չունի, ավելին, իրեն բացարձակ հետաքրքիր չի, թե ո՛ր դիլերը կվաճառի այն, կարևորը՝ վաճառեն:

Կարևորը՝ վաճառեն:

Մեր պետությունը վաճառվում է, ու ո՛ր դիլերն էլ վաճառի՝ գնորդը մեկն է՝ Թուրքիան:

Այ, այս փակուղու առաջ բերեցիք մեզ: Շախմատի ցուգցվանգն է՝ հարկադրված քայլեր, որոնցից ցանկացածը պարտություն է երաշխավորում: Սա է պատճառը, որ բոլորդ մեկ եք դարձել քաղաքական դաշտում. ընտանիքի հոր պես՝ հանկարծամահ եք եղել, չկաք, չեք շնչում, բայց նաև կտակել եք Անգլուխին ձեզ չթաղել, քանի վաճառքը չի իրականացել: Չգիտեմ ինչու, երևի էդպես վրեժ եք լուծում ժողովրդից, որի քրտինքով և որի զավակների արյունով ԽՈՇՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ դարձաք կամ էլ, հայտնի հեղափոխականի պես, վերակենդանանալու ծրագիր ունեք, հարց՝ ո՞ր երկրում, ի՞նչ տարածքում, ի՞նչ տեսակ ավերակների մեջ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 6671

Մեկնաբանություններ